«Քոռ» բառը՝ Ավանում դանակահարության պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Ավան վարչական շրջանի 20-ամյա բնակիչ Ժիրայր Շահբազյանը կալանավորվել է «քոռ» արտահայտության համար ավանցի Էդգար Սողոմոնյանին դանակահարելու հետևանքով:

Այսպես, 2014թ. ապրիլի 8-ին ժամը 19.30-ի սահմաններում «ՋԻԵՆՍԻ Ալֆա» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով 220/10 հասցեում գործող մասնաճյուղի դիմացի հատվածում Շահբազյանը վիճաբանել է նշված վայրով անցնող, «քոռ» արտահայտության վերաբերիելիությունը իրենից պարզաբանող եղբայրներ՝ Էդիկ և Սերգեյ Սաղոմոնյանների, վերջիններիս ընկեր՝ Արմեն Մկրտչյանի հետ: Այս ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով 1 անգամ հարվածել է Է. Սողոմոնյանին:

Դատաբժշկական փորձաքննությունից պարզ է դարձել, որ դանակահարության հետևանքով Սողոմոնյանին պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

Շահբազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նա այս պահին գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում:

Քրգործը մակագրվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին:




Լրահոս