«Լիվերպուլը» պայմանավորվածություն է ձեռք բերել Ռեմիին ձեռք բերելու հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլը» պայմանավորվածություն է ձեռք բերել «Քուինզ Պարկ Ռենջերսի» հետ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Լոիկա Ռեմիին 8.5 մլն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու համար:

Նախորդ մրցաշրջանում վարձավճարով նա հանդես է եկել «Նյուքասլում»: 26 խաղում նա դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հաղորդվում է, որ Ռեմիի պայմանագրում կետ կա, որի համաձայն ֆուտբոլիստը կարող է բանակցել այլ ակումբի հետ, եթե վերջինս հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում, իսկ «Լիվերպուլն» արդեն իսկ իրավունք է ստացել հանդես գալ նշված մրցաշարում:




Լրահոս