ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնարավոր է` մինչեւ մարտի 22-ն Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մտքափոխվի եւ առաջադրի իր թեկնածությունը Երեւանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան): «Ես համոզել եմ իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որ իրա թեկնածությունը դնի: Թե չէ մենակ էի մնալու Ազգային Ժողովում: Ես ուզում եմ` ինքն էլ գա»,- երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մինչ այդ էլ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իրեն այս երկրում միայն Սամվել Ալեքսանյանը կարող է համոզել` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Այսպիսով` ՀՀԿ-ի կողմից հնարավոր աջակցություն վայելող, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի պատգամավորական ապագան կարող է վտանգվել: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն Ստյոպա Սաֆարյանը, ըստ լուրերի` նաեւ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:




Լրահոս