ԹԱՔՈՒՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Նիկոյանն ամեն ինչ անում է նորընծա Հրայր Զորյանին ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ դարձնելու համար: Արդեն հայտարարվել է այդ թափուր պաշտոնի համար մրցույթը, ընդ որում, թաքուն կերպով: Այդ մասին հայտարարություն տրվել է միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Իսկ ահա ԱԺ պաշտոնական կայքում այն դրվել է հետին թվով` «Ժողովուրդ»-ի հարցումից հետո: Տարօրինակ է նաեւ, որ հայտարարության մեջ նշված չեն «ՀՀ ԱԺ-ում պետական ծառայության մասին» օրենքով սահմանված աշխատանքային ստաժին եւ փորձին վերաբերող չափանիշները, այլ նշված են երկրորդական պահանջները, որոնք օրենքը չի պարտադրում: Իսկ պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների համար օրենքն աշխատանքային երկարամյա ստաժ է պահանջում, ինչն առայժմ միակ թեկնածու Հրայր Զորյանը հազիվ թե ունենա:




Լրահոս