ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՊ ՉՈՒՆԻ
«Նոր ժամանակներ» կուսակցության մամլո ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է, որ Հայաստանի եւ Հայ ժողովրդի շուրջ առկա քաղաքական իրավիճակի ներհայաստանյան, տարածաշրջանային եւ գեոքաղաքական բաղադրիչների պատմաքաղաքագիտական համադրումը համոզմունք է ստեղծել, որ մայիսվեցյան համապետական ընտրությունը, իշխող վարչախմբի կողմից վերածվելով կանխորոշված քաղաքական շոուի, որեւէ կապ չունի «Նոր ժամանակներ» կուսակցության ծրագրերի եւ նպատակների իրագործման հետ:

ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ
Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը Խաչատուր Սուքիասյանին չգրանցելու  վերաբերյալ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Պետական կառավարման մարմնի կողմից կայացվել է ակնհայտ ապօրինի եւ անհիմն որոշում: Արդյունքում խախտվել են ՀՀ քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի ընտրվելու եւ ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքները, ավելին, նմանատիպ անօրինական գործողություններով կասկածի տակ է դրվել գալիք խորհրդարանական ընտրությունների օրինականությունը:
HRD իրավապաշտպան կազմակերպությունը դիմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ապօրինի եւ անհիմն որոշումը չեղյալ հայտարարելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու խնդրանքով»:
Իսկ ԿԸՀ-ից  հայտնել են, որ պատշաճ ժամկետներում կուսումնասիրեն վիճահարույց դիմումը:  

ՄԱՍՈՆՆԵՐԸ` ԱԺ-ՈՒՄ
«Քնքշանք» հայ մասոնական օթյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին շատացել են շահարկումներն այն մասին, որ «Քնքշանք» հայ մասոնական օթյակի անդամները ներթափանցել են բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակներ:
Օթյակի գերագույն խորհուրդն անհրաժեշտ է համարում հերքել այդ լուրը եւ հաստատել, որ մեր եղբայրները ներկայացված են միայն երկու կուսակցությունների նախընտրական ցուցակների անցողիկ տեղերում:
Սա ամենեւին չի նշանակում, որ օթյակը չի շարունակելու կիրառել այլընտրանքային գործիքներ օրինաստեղծ աշխատանքների վրա ազդելու համար ԱԺ-ում:
Այս ամենին զուգահեռ` «Քնքշանք» օթյակը կշարունակի պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային դինամիկ գործընթացներում եւ պայքարել մութ ուժերի դեմ»:

ՀԱԿ-Ը ԿԱՋԱԿՑԻ՞
ՀԱԿ ընդդիմադիր դաշինքից դուրս եկած «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել է թիվ 37 ընտրատարածքում: Հայտնի չէ` ՀԱԿ-ը կաջակցի նրան, թե ոչ: Նույն ընտրատեղամսում առաջադրվել է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունից 28-ամյա Հայկ Գրիգորյանը:

ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԵՐԸ
Երեկ ԱԺ նիստում  հետաձգվել է «Ժառանգության» հեղինակած  «Օսմանյան կայսրության` պոնտոսահայերի, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրենք ընդունելու նախագիծը, ինչի կապակցությամբ   Զարուհի Փոստանջյանն ասել է. «Թուրքերն են ընկել իմ ազդեցության տակ եւ ստորագրել մի փաստաթուղթ, որ ազատ արձակվի ազգային հերոս Սասուն Միքայելյանը»:  Ի պատասխան` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ  օրենքն ընդունված է ՀՀ Սահմանադրությամբ, եւ պետք չէ նման հարց բարձրացնել:




Լրահոս