Պոդոլսկիի ծառայություններով հետաքրքրված է «Բորուսիան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի կազմում Աշխարհի 2014թ. չեմպիոն դարձած Լուկաս Պոդոլսկիի ծառայություններով սկսել են հետաքրքրվել երկու ակումբ. Դորտմունդի «Բորուսիան» և «Մոնակոն»: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Նա «Արսենալին» միացել է 2012 թվականին, սակայն չունենալով հիմնական կազմի կայուն խաղացողի կարգավիճակ՝ Պոդոլսկին դեռևս շարունակում է հետաքրքրել եվրոպական ակումբներին:

Նա կարող է վերադառնալ Բունդեսլիգա կամ տեղափոխվել Լիգա 1: Գերմանացիների համար Պոդոլսկու պես խաղացողի ձեռքբերումը չափազանց կարեւոր է այժմ:




Լրահոս