Անջելինա Ջոլիի վեց երեխաները նրա հետ միասին կնկարահանվեն Կլեոպատրա թագուհու մասին ֆիլմում, գրում է Spletnik.ru-ն` հղում անելով բրիտանական մամուլին:
Հնարավոր է` պատմական դրամայում դերերից մեկը կատարի հենց Ջոլիի ամուսինը` Բրեդ Փիթը:
Չնայած որ զույգի դուստը՝ Վիվյենը, խաղացել է «Մալեֆիսենտա» ֆիլմում, նրանք պնդում են, որ իրենց երեխաների համար դերասանի կարիերա չեն ցանկանում:
Զույգին մոտ կանգնած աղբյուրները, այնուամենայնիվ, պնդում են. «Նրանց երեխաների կյանքը ամուր կապված է կինոյի հետ: Դերասանական տաղանդը դրված է փոքրիկների գեներում»:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Ջոլին անձամբ հաստատել է, որ Կլեոպատրայի դերը կխաղա: