Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել են նրան կալանավորելու որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանական կողմը բողոքարկել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեջ կասկածվող խոշոր գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու որոշումը: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Մենք խնդրում ենք Մոսկվայի քաղաքային դատարանին չեղյալ համարել Բասմանի դատարանի՝ Հայրապետյանի կալանման մասին որոշումը, և ընտրել նրա համար խափանման միջոց, որը կապած չի լինի ազատազրկման հետ», – ասել է նա:

Սպասվում է, որ քննչական մարմինը Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կներկայացնի հուլիսի 24-ին:




Լրահոս