Բակո Սահակյանն այսօր հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են եկեղեցու, պետության եւ հասարակության միջեւ կապերի ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը մեր ժողովրդի պատմության եւ պետականաշինության գործում՝ ընդգծելով, որ այն եղել է եւ կմնա համայն հայության համախմբման, ազգային ինքնության պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարեւորագույն ինստիտուտներից մեկը:




Լրահոս