ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայից երեկ վերադարձած ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսեց «Մեդիամաքս»-ին տված Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցի մասին: Նա կարծում է, որ Քոչարյանն իր հիշեցումներով եւ այլնով փորձ է անում ապագա քաղաքական ու տնտեսական խնդիրներից խուսափել: «Այսինքն` Քոչարյանը հիմա պետք է փորձի քաղաքականություն խաղալ, ես ինչքան գիտեմ` իր մոտ շատ լուրջ տնտեսական խնդիրներ են ծագել: Դրսում»: Իսկ սցենարներից յուրաքանչյուրը` վերցնել վարչապետի պաշտոն, պոկել,  տրոհել կոալիցիան  եւ այլն,  ըստ Արամ Կարապետյանի` հնարավոր է: «Ցույց տալու համար, որ ինքը քաղաքական դաշտում կա, գոյություն ունի, ամեն ինչ հնարավոր է` սկսած վարչապետությունից, մինչեւ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ղեկավարելը»:




Լրահոս