Հոլանդացի հեծանվորդ Մաարտեն դե Յոնգեն մարզական արդյունքներով երբեք աչքի չի ընկել: В PCS Ranking-ում նա զբաղեցնում է 1524-րդ տեղը: Սակայն անցած շաբաթ աշխարհը տեղեկացավ, որ նա ամենաերջանիկ հեծանվորդն է կամ գուցե ամենահաջողակ մարդն աշխարհում, տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Հոլանդացու հանդեպ հետաքրքրությունը մեծացել է այն ժամանակ, երբ նա մալայզիական օդանավի վթարից հետո գրառում է արել Twitter-ի իր էջում.«Եթե ես նստեի այդ ինքնաթիռը, ապա…»: Շուտով Յոնգեն պարզաբանել է իր միտքը.«Ես դեռևս Նիդերլանդներում եմ, սակայն այսօր պետք է թռչեի Կուալա-Լումպուր: Վերջին պահին ես փոխեցի միտքս և որոշեցի կիրակի օրը մեկնել, որովհետև այդ չվերթի տոմսը 300 եվրոյով ավելի էժան էր: Իմ կյանքը փրկել է տնտեսելու ցանկությունը»:
Յոնգեն պատմել է լրագրողներին, որ հանդես է եկել մալայզիական Terengganu Cycling Team-ի կազմում և մարտի 8-ին պետք է մալայզիական ավիաընկերության չվերթով Կուալա-Լոիմպուրից մեկներ Պեկին՝ Թայվանի մրցաշարին մասնակցելու համար: «Այն ժամանակ ես այլ չվերթով մեկնեցի, որը 50 րոպե ավելի ուշ էր մեկնում: Սպասասրահում ես հանդիպեցի այդ չվերթի ուղևորներին և շփվեցի նրանց հետ» – ասել է Յոնգեն: Դա այն չվերթն էր, որն այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել:
«Ես չեմ վախենում ինքնաթիռ նստել: Երկու անգամ բախտս բերել է, հաջորդ անգամ էլ կբերի»,- հայտարարել է հեծանվորդը: