Հայկական ժամանակ. Քաղաքական ուժերի կողմից “”քցվածները””

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ընտրություններում քաղաքական ուժերի ղեկավարների կողմից եղան բազմաթիվ, այսպես ասած, “”քցվածներ””, որոնցից մեկը` “”Կենտրոն”” հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանը, երեկ “””Ֆեյսբուք”” սոցիալական ցանցի իր էջում “”քցվածների ցուցակ”” էր կազմել: Ցուցակն, ըստ լրագրողի, հետևյալն է` 1. Պետրոս Ղազարյան, 2. Անդրանիկ Թևանյան, 3. Մենուա Հարությունյան, 4. Արմեն Մարտիրոսյան, 5. Լիլիթ Գալստյան, 6. Երվանդ Բոզոյան, 7. Արարատ Զուրաբյան, 8. Լարիսա Ալավերդյան, 9. հայ ժողովուրդ: “”Հումորից զուրկ մարդկանց և չափազանց խորը վերլուծաբաններին արգելվում է կարդալ”” ցուցակի վերջում հումորով ավելացրել էր Պետրոս Ղազարյանը: Վերջինիս ցուցակը կարելի է համալրել` Հովհաննես Սահակյան, Արայիկ Հովհաննիսյան, Արտակ Դավթյան և այլն: Ի դեպ, ԲՀԿ ցուցակից բացակայում է ոչ միայն Վարդան Բոստանջյանը, այլև Գոհարիկ Ենոքյանը: 




Լրահոս