Ժողովուրդ. Արթուր Հարությունյանը (Պալաչ) այսօր կվերադառնա Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) վերջին օրերին գտնվում էր Գերմանիայում: Երեկ Հարությունյանը “”Ժողովուրդ””-ի հետ զրույցում ասել է, որ այսօր արդեն վերադառնալու է Հայաստան: Փախե՞լ էիք Հայաստանից: Թերթի հարցին Հարությունյանը պատասխանել է. “”Ես իմ գործերով եմ եկել: Ինչի ես իրավունք չունե՞մ երկրից դուրս գալ: Մինչև այս էլ ամիսը 15 օր Հայաստանում չէի, բա ինչո՞ւ ոչ մեկ չէր ասում` ուր ա: Ես գործեր ունեմ, իմ գործերն անում եմ ու վերադառնում Հայաստան””: Նա նաև նշել է, որ վերջին ժամանակներս շատ հորինված լուրեր են տարածվել: “”Ես ընդամենը դրսում իմ գործերն եմ անում, ուրիշ խնդիր չկա: Տենց տեղեկություններով էլ ուզում են իրավիճակը խառնեն””,-եզրափակել է Հարությունյանը: Թերթը հիշեցնում է, որ վերջինս Գագիկ Ծառուկյանին մականունով դիմելու համար հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի կողմից նկատողություն է ստացել: 




Լրահոս