Հյուսթոնին սպանել է կոկաինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզվել է, որ երգչուհին մահացել է հյուրանոցի լոգասենյակում խեղդվելու հետևանքով: Հյուսթոնի օրգանիզմում հայտնաբերվել են կոկայինի մնացորդներ, ինչը դարձել է երգչուհու սրտային անբավարարության հիմնական պատճառ: Հյուսթոնը կորցնելով գիտակցությունը խեղդվել է ջրով լի լոգարանում: Դատաքննիչ Քրեյգ Խավիի տվյալներով` հետաքննությունն ապացուցել է, որ Հյուսթոնը բավական երկար ժամանակ թմրանյութեր է օգտագործել: Նշվում է նաև, որ երգչուհու մահից անմիջապես հետո, նրան թմրամիջոցներ մատակարարող անձը, հյուրանոցային համարից դուրս է բերել թմրանյութի ողջ չափաքանակը:




Լրահոս