Հ. Աբրահամյանը քննարկել է ջերմոցային տնտեսության կազմակերպման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման եւ իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Մանուել Վալդեսը զրուցել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր: «Գլոբալտեք» ընկերության փոխտնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները՝ նշելով, որ այն ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում (ֆերմերային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, սառեցված պահածոների արտադրություն) եւ հետաքրքրված է գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը եւ ՀՀ կառավարության անունից արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:




Լրահոս