Հուլիսի 22-ին տեղի կունենա «ArmFighting Selection-5» մրցաշարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում կանցկացվի «ArmFighting Selection-5» մրցաշարը, որին կմասնակցեն ԼՂՀ-ի և ՀՀ-ի ԱրմՖայթինգ ֆեդերացիայի պատանիները, երիտասարդները և մեծահասակները:

Պատանիների մենամարտերը կանցկացվեն ժամը 11:00-ին «Ջրառատ» մարտական ակումբում, որտեղ մարզվում են մարզիկները: Իսկ երիտասարդների և մեծահասակների մենամարտերը կանցկացվեն բացօթյա ժամը 19 : 00 -ին «Ջրառատ» մարտական ակումբի տարածքում: «ArmFighting Selection-5 » մրցաշարի պատվավոր հյուրն է ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ` Լյովա Խաչիկի Երանոսյանը:

Մրցաշարի կազմակերպիչներ` «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» նախագահ Հայկ Ղուկասյան, և Արմավիրի մարզի ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Կարապետյան: Մրցաշարի գլխավոր հովանավոր` «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա», ինֆորմացիոն հովանավոր` Armfc.com:




Լրահոս