Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Բեգլարյանի հետ լարված են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ շատ լարված են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք միմյանց տեսնելիս անգամ չեն բարեւում: Սակայն, Ռ. Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որեւէ խնդիր չունի Հ. Աբրահամյանի հետ. «Ես ձեզ ասեմ. նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է ու իշխող կուսակցության ներկայացուցիչն է, որի անդամ եմ ես»:

Իսկ ինչ վերաբերում է Գ. Բեգլարյանին. «Ես կարող եմ, որպես մարդ… լինեն մարդիկ, որոնց հետ որեւէ հարաբերություն չունենամ: Այո, Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը»,-ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը հեռացել է քաղաքականությունից ու չի վերադառնա: «Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են»,- ամփոփեց իր խոսքը Ռուբեն Հայրապետյանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս