
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, այսօր Քաշաթաղի հյուսիսային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Էրեբունի ԲԿ-ից Armlur.am-ին հայտնեցին, որ բոլոր երեք վիրավորներն էլ արդեն տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչ վերաբերում է նրանց ներկայիս վիճակին, մեզ հայտնեցին, որ դեռևս ոչինչ ասել չեն կարող:
Մանրամասները` քիչ ուշ: