Արմավիրի քաղաքապետին և մյուս վիրավորներին Արցախից շտապ տեղափոխում են Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ shamshyan.com-ից տեղեկացանք, որ Քաշաթաղի հյուսիսային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, այս պահին տեղում վիճակը հանգիստ է, իսկ վիրավորներին ուղղաթիռով տեղափոխում են Երևան` Էրեբունի ԲԿ:

Էրեբունի բժշկական կենտրոնից Armlur.am-ին հայտնեցին, որ վիրավորներին դեռևս չեն տեղափոխել:

Իսկ ԼՂՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հաստատեցին լուրը և հայտնեցին, որ Քաշաթաղի հյուսիսիային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան անցել է ականապատ տարածքով և պայթել: Սրա հետևանքով, նախնական տվյալներով, մեկ հոգի մահացել է, երեքը ստացել են մարմնական վնասվածքներ:

Նրանց մեջ, ամենայն հավանակության, եղել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վիրավորներն ուղղաթիռով տեղափոխվում են Էրեբունի ԲԿ: ԼՂՀ Առողջապահության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի անվնաս, շտապ և օպերատիվ կերպով հիվանդները տեղափոխվեն և ստանան իրենց բուժումը Էրեբունի ԲԿ-ում:

Մոտ մեկ ժամ անց հիվանդներն արդեն կլինեն Երևանում:




Լրահոս