Լևոն Հայրապետյանը տառապում է անոթային հիվանդությունով, ստացել է ինֆարկտ, ինսուլտ. բժիշկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը տառապում է անոթային հիվանդությունով, որի հետևանքով ստացել է ինֆարկտ, ինսուլտ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց «Նաիրի» ԲԿ բժիշկ Հենրի Բակունցը, ով հանդիսանում  է  Լևոն Հայրապետյանի հայաստանյան բժիշկը:

«Ստենդավորվել է երկու անգամ, վիրահատվել է,  ունի շաքարային դիաբետ: Շատ դժվար է համոզել իրենց, որ նա պետք է զբաղվի իր առողջությամբ: Այդպիսի հիվանդները պետք  է տարին  գոնե երկու անգամ լուրջ հետազոտություն անցնեն», – նշեց նա:

Հ. Բակունցը հավելեց, որ Լ. Հայրապետյանի հիվանդության հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկվել են Մոսկվա:




Լրահոս