ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-Ի ՖՐԱՆԿՈՖՈՆԸ

«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Մ. Մնացականյանի հետ, ով հայկական պատվիրակության կազմում օրերս մասնակցել էր Կանադայում տեղի ունեցած  Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին: Չնայած պատգամավորը մեր զանգելու պահին արդեն Ֆրանսիայի դեսպանատանը մասնակցում էր Ֆրանսիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, այնուամենայնիվ պատասխանեց մեր զանգերին՝ զարմացնելով ֆրանկոֆոնիայի վերաբերյալ իր գիտելիքներով:

-Պարոն Մնացականյան,  Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ի՞նչ հարցեր են քննարկվել, ո՞րն էր հայկական պատվիրակության «առաքելությունն» այնտեղ:

-Վաղը չէ մյուս օրը էդ թեմայի հետ կապված ասուլիս է լինելու, ձեր բոլոր հարցերը կուղղեք էդ ժամանակ: Ի՞նչ ասեմ, կարճ ասեմ, մեր Հայաստանը դարձավ անդամ:

-Ինչի՞ անդամ:

-Խորհրդարանական կազմակերպության անդամ` Ֆրանկոֆոնիայի: Արդեն դարձավ անդամ, էլի, իսկ մնացածն էլ, մանրամասնորեն, մեր Մարգարիտ Եսայանին որ զանգեք՝ կասի:

-Բայց ըստ Ձեզ, այդ անդամակցությունն ի՞նչ է տալու Հայաստանին:

-Դե, ամեն ինչ էլ տալիս է, ինչ պետք է տա, տալիս է բարեկամություն, ընկերություն, խաղաղություն, ամեն ինչ տալիս է, ինչ պետք է տա: Ինչ եք առաջարկում, Հայաստանից դուրս չգա՞նք, սահմանափակվենք Հայաստանի տարածքո՞վ: Մի խոսքով, ասուլիս է լինելու Ազգային ժողովում, եթե հարցեր կունենաք՝ այնտեղ կարող եք հնչեցնել:

-Ձեզ Ֆրանսիայի դեսպանատից հրավիրե՞լ են մասնակցելու Ֆրանսիայի տոնին նվիրված միջոցառմանը:

-Առանց հրավերի դուք տեղ գնո՞ւմ եք, ես Ֆրանսիայի հետ վաղուց  կապ ունեմ, դա նոր չէ: Վերջ, հետո ձեր հարցերը կուղղեք:

 

Ո՞ՆՑ ՀԱՍԱՎ ԲՐԱԶԻԼԻԱ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրից կարելի է կարծել, որ պատգամավորը շատ աղքատ վիճակում է գտնվում: Ըստ պատգամավորի ներկայացված հայտարարագրի՝ ինքն ընդամենն ունի 450 հազար դրամ եւ  3 հազար ԱՄՆ դոլար: Չնայած Ս. Ֆարմանյանի ֆինանսական միջոցները բավականին հեռու են «հարուստ» համարվելուց, բայց պատգամավորը, չգիտես որտեղից եւ ում միջոցներով, կարողացել էր մեկնել Բրազիլիա՝ մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Ս. Ֆարմանյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր, իսկ մեր հաղորդագրություններին  պատգամավորն այդպես էլ չարձագանքեց:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ՝ ԺԱՄԸ 18:30-ին, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ հրավիրում է հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

ՄԻԱՍԻՆ ՈՉ ԱՍԵՆՔ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ, ՈՉ ԱՍԵՆՔ ՇՂԹԱՅԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ:

 




Լրահոս