Բիգ Բենը Եղիսաբեթ թագուհու անունով կկոչվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի անդամ Տոբիաս Էլվուդն օրենսդրին առաջարկել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի կառավարման ադամանդե հոբելյանից հետո Բիգ Բեն ժամացույցի աշտարակը վերանվանել թագուհու անունով,- տեղեկացնում է Fox News-ը: Առաջարկությունն արդեն արժանացել է Բրիտանիայի 3 գլխավոր կուսակցությունների հավանությանը: Բրիտանիայի պատմության ընթացքում երկիրը ղեկավարած 41 միապետներց միայն Վիկտորիա թագուհին է արժանացել նման պատվի: Վեսթմինսթերի պալատի աշտարակներից մեկը անվանվել է նրա անունով: 




Լրահոս