Earh hour – ը այս տարի կլինի մարտի 31-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՄԱԿ-ի` լույսերի մեկ ժամով անջատումը բերում է դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում: “Բնության համաշխարհային հիմնադրամ” (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված “Երկրի ժամ”-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը: Ակցիային մասնակցում է նաեւ Հայաստանը:Մարտի 31-ին` երեկոյան ժամը 20:30-21:30-ին, աշխարհը հերթական անգամ կնշի “Երկրի ժամը”: 2008թ.-ից ի վեր ամեն տարի մարտ ամսվա վերջին շաբաթ օրը երկրագնդի բնակչությունն անջատում է ոչ կենսական նշանակության էլեկտրական սարքերը` նշելու “Երկրի ժամ”-ը:




Լրահոս