
Նախագահական նստավայրում վերջերս վերանորոգման աշխատանքներ են տարվել:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել է ջեռուցման համակարգը, բայց ոչ թե ամբողջությամբ, այլ՝ մասամբ: Ըստ այդմ, մոնտաժվել ու տեղադրվել են ջեռուցման համակարգի նոր խողովակներ: Իսկ այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է մոտ 144 հազար դրամ: Իսկ ահա ավտոմեքենաների վերանորոգման համար նախագահականը հսկայական գումարներ է ծախսում՝ տարեկան միլիոնավոր դրամներ: