Ինչի՞ց են վախենում նախագահականում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից Նորք Մարաշ համայնքում «զինված հանցախումբ վնասազերվեց», անտարակույս, երկրում իրավիճակ փոխվեց: Իշխանական վերնախավում, մեղմ ասած, վախի մթնոլորտ է. մինչ այսօր անհայտ է՝ ինչու և ում նախաձեռնությամբ էր «խումբը» պատրաստվում երկրում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել: Ավելին՝ ո՞ւմ էր պետք պայթեցնել Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա մեկնող ինքնաթիռը: Կամ, ի վերջո, տեղի ունեցածը «մասկի շոու էր», ինչպես նկարագրեցին շատ գործիչներ, թե՝ իրականություն:

Վերջին իրադարձություններն, այնուամենայնիվ, փաստում են, որ առավել անհանգիստ է հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ նախագահը վերջին շրջանում սովորականից ավելի բերանփակ է դարձել, իր նպատակների և ծրագրերի մասին գրեթե չի խոսում, ասել կուզի՝ իր մարդկանց չի վստահում, արդյունքում ՀՀԿ-ականներն անորոշ իրավիճակում են հայտնվել:

Եվ այսօր Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հավաքվել էր իշխանական ողջ վերնախավը: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները ներս մտնում. հատկանշական են առաջացած կուտակումները: Այն, որ պետական կառույցներում, որպես կանոն, մուտք գործողները զննվում են, նորություն չէ, սակայն երբ ավելի մանրակրկիտ զննման են ենթարկվում երկրի բարձր էշելոններում գտնվող անձինք, տարակուսանքի տեղիք է տալիս. ինչի՞ց են վախենում նախագահականում, որ իրենց «մարդկանց» անգամ այս աստիճան չեն վստահում:

Կարճ անդրադառնանք նաև հավաքված պաշտոնյաներին. կասկածից վեր է, որ նրանք քաջ տեղյակ են նախագահականում զննվելու մասին: Եվ տրամաբանական հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք թուր-թվանքով ուղևորվել Բաղրամյան 26, ինչի հետևանքով էլ կուտակումներ են առաջացել:

Կուտակումների ապացույցները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս