Գերմանիայի հավաքականն այլևս իմ կարիքը չունի. Ֆիլիպ Լամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը մեկնաբանել է իր՝ Գերմանիայի հավաքականում ելույթները դադարեցնելու մասին որոշումը. գրում է goal.com-ը:

«Գերմանիայի հավաքականն այլևս իմ կարիքը չունի: Նրանք իրենց առջև դրած առաջադրանքը կկատարեն առանց իմ օգնության: Արդեն կա ֆուտբոլիստների նոր սերունդ, որը պետք է խաղա հավաքականում:

Զգացված եմ, որ շատերն են գովեստի խոսքեր հղում իմ հասեցին՝ իմանալով որոշմանս մասին»,- նշել է Լամը:

Հիշեցնենք, որ Լամն օրեր առաջ հայտարարել էր իր ելույթները Գերմանիայի հավաքականում դադարեցնելու մասին:




Լրահոս