
Մեր ժամանակներում խիստ տարածված է սոցիալական ցանցերի, ինչպես նաև՝ ամուսնական գործակալությունների միջոցով ընտանիք կազմելու երևույթը:
21-րդ դարի նորամածություններն աստիճանաբար ամուր տեղ են գրավում նաև մեր կյանքում:
Ինչպես armlur.am-ի հարցումը պարզեց, երիտասարդները վատ չեն վերաբերվում սոցցանցերի միջոցով ամուսնանալու տարբերակին:
Ճիշտ է՝ տեսախցիկի առջև երիտասարդները խոստովանում էին, որ անձամբ իրենք այդ եղանակին չեն դիմի, բայց և նշում էին, որ իրենց շրջապատում քիչ չեն եղել մարդիկ, որոնք սոցցանցերի միջոցով են ծանոթացել և ամուր ընտանիքներ ստեղծել:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան