Նոր փոփոխություն. ովքեր կստանան անվճար դեղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից կդառնա «28.00»: Փոխարենն առողջապահության նախարարությունն առաջարկում է նշված փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձանց ապահովել անվճար դեղերով: Գործող որոշմամբ «30.01» անապահովության միավոր ունեցողների թիվը կազմում է շուրջ 200 հազար շահառու: Փոփոխության դեպքում գործող շահառուների թվին կավելանա 6114-ով:

Ցանկում կան շահառուներ, որոնք ըստ գործող կարգի դեղերը ստանում են 50 % տոկոս զեղչով, սակայն որոշման փոփոխության արդյունքում դեղերը կստատան անվճար, որոց թիվը կազմում է 21100: Ընդհանուր շահառուների թիվը կկազմի` 27206: Նոր նախաձեռնությամբ շահառուների ցանկում առաջարկվում է ընդգրկել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները:

Նշված շահառուներին, կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ, տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն:

Ս.Հ.




Լրահոս