
Ֆրանսիական «Մոնակո»-ի փոխնախագահ Վադիմ Վասիլևը մեկնաբանել է Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
«Խամեսը հիանալի և տաղանդավոր ֆուտբոլիստ է: Չէինք ցանկանում վաճառել նրա տրանսֆերը, սակայն գործարքից հետո երկու ակումբներն էլ գոհ մնացին: Այս տեղափոխությունից հետո «Մոնակո»-ն պետք է ավելի արագ զարգանա և առաջխաղացում ապրի»-, նշել է Վասիլևը:
Հավելենք, որ Խամես Ռոդրիգեսը «Արքայական ակումբ»-ի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: