
Ամերիկյան հետախուզական ծառայության կարծիքով` «Մալազիական ավիաուղիների» ինքնաթիռը սխալմամբ է կործանվել ուկրաինացի անջատողականների կողմից: Այդ մասին հատուկ ճեպազրույզի ժամանակ լրագրողներին հայտարարել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Վերջիններս խոստովանել են, որ չունեն տվյալներ հրթիռի արձակման վայրում ռուսաստանցիների ներկայության կամ զենիթահրթիռային համակարգերի օպերատորներին Ռուսաստանում պատրաստելու մասին:
Լրագրողներին չէին ներկայացվել փաստեր այն մասին, թե ինքնաթիռը կործանվել է անջատողականների կողմից: Ամերիկյան հետախուզության աշխատակիցներն իրենց եզրակացությունները հիմնավորում էին արբանյակից ստացված լուսանկարների առկայությամբ:
Ամերիկացի հետախույզների հաշվարկներով՝ մինչ օրս ուկրաինացի աշհարհազորայինները կործանել են Ուկրաինայի զիուժի 12 ինքնաթիռ: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները հերքել են ուկրաինական բանակի կողմից մալազիական «Բոինգի» կործանման հնարավորությունը: