Մանրակազմ տղամարդիկ երազում են իրենց ուժերը չափել ամազոնուհու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի մոդել Ամանդա Սուլեն, ով, 2 մետր հասակ ունենալով, կշռում է գրեթե 130 կիլոգրամ, անսովոր կերպ է գումար վաստակում: Որպես կանոն՝ ավելի համեստ չափեր ունեցող տղամարդիկ վճարում են կնոջը, որպեսզի մենամարտեն նրա հետ, կամ ուղղակի քայլեն՝ ձեռք ձեռքի բռնած» տեղեկացնում է Mirror-ը:

Իրեն ամազոնուհի կոչող 38-ամյա մոդելի խոսքով` ինքը դեռ մանուկ ժամանակ իր տարեկիցներից խոշոր էր, և դա նրանց կողմից իրեն ծաղրելու առիթ էր դառնում: Սակայն տարիներ անց Ամանդան հասկացել է, որ իր ոչ սովորական կառուցվածքը ոչ թե անեծք է, այլ` ճակատագրի պարգև:

ԱՄՆ-ում շատ են տղամարդիկ, ովքեր երազում են ուժերը չափել ամազոնուհու հետ: Որոշ ժամանակ առաջ Ամանդային է դիմել մահացու հիվանդ մի մարդ, ով ցանկացել է, որ 130 կիլոգրամանոց կինն իրեն ճզմի սեփական քաշի տակ: Այդ խնդրանքը, սակայն, Լաս Վեգասի մոդելը ստիպված է եղել մերժել: Կինը պնդում է, որ իր հաճախորդների հետ ոչ մի անգամ ինտիմ հարաբերություններ չի ունեցել:




Լրահոս