Մհեր Սեդրակյանի որդի՞ն չի ծեծել «Զուբին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, ծեծի է ենթարկել հայտնի քրեական հեղինակություն «Զուբին»: Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել պատգամավորի որդին.

«Խորը ափսոսանքով տեղեկացա լրատվական կայքերում հրապարակված, սակայն իրականության հետ որևէ կապ չունեցող և տրամաբանական անգամ աննշան հիմքեր չունեցող այն ապատեղեկատվությանը, ըստ որի ես՝ Դավիթ Սեդրակյանս, սույն թվականի հուլիսի 22-ի կեսգիշերին կազմակերպել եմ Արման Բաբիկյան անունով (ըստ մամուլի հրապարակումների՝ «զուբ» մականունով) մի անձնավորության ծեծը:

Հայտարարում եմ, որ ես նշված անուն ազգանունով կամ մականունով որևէ անձ չեմ ճանաչում, պատահական կամ ոչ պատահական որևէ առնչություն երբևէ չեմ ունեցել նրա հետ և բնականաբար որևէ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն նույնպես չեմ ունեցել նշված ծեծին:

Հուսով եմ, որ իրականությունը կպարզվի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում:

Բարձր գնահատելով և կարևորելով խոսքի ազատության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությունը՝ միաժամանակ կցանկանայի, ձևավորվեր այնպիսի պրակտիկա, երբ նշված իրավունքի իրացումը չէր պարունակի զրպարտանք և ակնհայտ սուտ տեղեկություններ»:




Լրահոս