ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Aravot.am-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ժամը 18-ի սահմաններում, Դիլիջան քաղաքում արձակված հրազենային կրակոցներից վիրավորվել է 2 հոգի: Երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում վիրավորվածներից մեկին տեղափոխել են Երեւան: Իսկ մյուս վիրավորը` Դիլիջանի 33-ամյա բնակիչ Նավասարդ Աբգարյանը, երեկ վիրահատվել է Դիլիջանի բժշկական կենտրոնում: Վերջինս Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է:

 

 

 

ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԿԱ

Մարտական դիրքերում հակառակորդի կրակոցից նախօրեին հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Հովհաննես Դավթյանի եւ Էրիկ Կարապետյանի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք շարունակում են գտնվել հոսպիտալում: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ զինծառայողները հրազենային վիրավորում ստացել են ոտքերի շրջանում:

 

 

 

ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐՈՋԸ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին վերջինիս ծննդյան 52-ամյակի առթիվ: «Ես բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները: Վստահ եմ, որ մենք շարունակելու ենք արդյունավետորեն համագործակցել հանուն Ռուսաստանի ու Ադրբեջանի բարեկամական ժողովուրդների բարեկեցության»,-ասված է Պուտինի շնորհավորանքում:




Լրահոս