Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում դեմ արտահայտվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
Նշենք, որ այս նախագծով` ՕԵԿ-ական պատգամավորներն առաջարկում են վերացնել օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու դեպքում, ինչպես նաև` ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող ակտիվների արժեք ունեցող կուսակցությունների հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտի անցնելը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, թե նախագծով նախատեսվող փոփոխությունները կնվազեցնեն կուսակցությունների գործունեության թափանցիկության ապահովումը:
Նշեց, որ նման մի օրինագիծ ներկայացրել են նաև ՀՀԿ-ական պատգամավորները և այդ օրինագիծը Ազգային Ժողովում է: