Ես ճնշման փորձ անգամ չեմ արել, շառ են անում. Կարո Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը հայտնել էր, այսօր կեսօրին ՀՀ Կառավարության շենքի առջև բողոքի էր դուրս եկել Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը: Նա հավաքվածներին պատմեց, որ իր տղային ստիպում են սուտ ցուցմունքներ տալ դատարանում եւ հիմնական ճնշում գործադրողը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանն է:

«Յուվեցի Կարոն ճնշում է գործադրում, որ պտի քո տղան տենց ցուցմունք տա: Ոչ մի բանից չեմ վախենում, մի կյանք ունեմ, մի օր էլ մեռնելու եմ, ես ուզում եմ հասկանալ՝ ինչն է պատճառը, ինչու են տարել որդուս, փակել, Յուվեցի Կարոյի գործն են ուզում սարքեն տղայիս վրա: Ինքը չի հասնելու իր նպատակին, ես մինչև վերջ կգնամ»,- լաց լինելով ասաց կինը՝ ավելացնելով, որ նամակով դիմել է Սերժ Սարգսյանին և հիմա խնդրում է, որ այս գործը նախագահը վերցնի անմիջական հսկողության ներքո:

Armlur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի հետ՝ պարզելու, թե ինչու է սպառնում իր փեսայի կրակոցների գործով մեղադրյալի ընտանիքին:

«Սուտ ա խոսում էդ կինը: Ես ճնշման փորձ անգամ չեմ արել ու ինձ պետք էլ չի»,- ասաց Կարապետյանը: Նրա հավաստմամբ, նախաքննությունը շարունակվում է, իրավապահները կորոշեն՝ ով ով է:

«Ինքը շատ լավ գիտի, որ իրա տղան հանցագործ է: Նա նախկինում էլ ավազակային հարձակման մեղադրանքով դատապարտված է եղել: Ու պետք չի մարդկանց վրա շառ անել: Փոքր երկիր է, բոլորս իրար լավ ճանաչում ենք»,- հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժ տոնավաճառում տեղի ունեցած ռեկաշետից տուժել են անմեղ քաղաքացիներ: Կրակոցի հեղինակ Գոռ Առաքելյանն ավելի ուշ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և բացատրական ցուցմունք տվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




Լրահոս