Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն. ինչպե՞ս է իրականում սպանվել Կարո Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով նոր փորձաքննություններ են նշանակվել: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպն ավարտվել էր սպանությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների` Ղարագյոզյանը սպանել էր Կարապետյանին, հաջորդ օրն էլ ինքնասպան եղել: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը այս գործով փորձաքննություններ է նշանակել: Մասնավորապես, փորձաքննության նպատակներից մեկն այն է, որ գնահատական տան` արդյոք Կարո Կարապետյանի մահը վրա է հասել ուրիշի կողմից արձակված կրակոցից: Այս եւ այլ փորձաքննությունների եզրակացությունը ստանալուց հետո քննչական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի:




Լրահոս