Դոմինիկյան Հանրապետությունում առգրավվել է մեկուկես տոննա կոկաին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոմինիկյան Հանրապետության հակաթմրանյութային ծառայություններին, ԱՄՆ-ի իրենց գործընկերների աջակցությամբ, հաջողվել է առգրավել կոկաինի հսկայական խմբաքանակ՝ մոտ մեկուկես տոննա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Թմրանյութը պահված է եղել նավի վրա, որը Կոլումբիայից ժամանել էր Խուան Դոլիո զբոսավայր: Նավի անձնակազմը՝ Վենեսուելայի երեք քաղաքացիներ, ձերբակալվել են: Այժմ ոստիկանությունը փնտրում է Դոմինիկյան Հանրապետության 6 քաղաքացիներին, որոնք պետք է ընդունեին անօրինական բեռը եւ այն տեղափոխեին երկրի հյուսիս:




Լրահոս