ՀԱԿ-ի եվ ժառանգության միջեվ պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի եւ “Ժառանգություն” կուսակցության միջեւ նախապես պայմանավորվածություն է եղել մի քանի ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ, սակայն այն խախտվել է, այս մասին այսօրս լրագրողների հետ հանդիպմանն ասել է “Հայկական ժամանակ” օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ ասաել է, որ ինքն ու Րաֆֆի Հովհաննիայանն անձամբ չեն հանդիպել, սակայն,”Ժառանգությունը” մինչ ընտրական առաջադրումներ սկսելը համաձայնեցրել է, թե ով որտեղ դնի թեկնածությունը: Ի պատասխան ՀԱԿ-ը առաջարկել է, որպեսզի “Ժառանգությունը” ներկայացնի քարտեզ, ինչը չի արել: Սակայն նախնական պայմանավորվածություն է եղել, որ ՀԱԿ-ը չի առաջադրի թեկնածություններ թիվ 1, 4 , 6, 9, 12ընտրատարածքներում եւ փոխարենը Րաֆֆին իր թեկնածությունը չի առաջադրի թիվ 7-ում: Թե ինչու է խախտվել պայմանավորածությունը Նիկոլ Փաշինյանը չպարզաբանեց, իսկ հարցին, թե նույն ընտրատարծքում ընդդիմությունից երկու թեկնածուների առաջադրումը չի նշանակում ջուր լցնել իշխանության ջրաղացին, նա պատասխանեց. “ՀԱԿ-ը այս հարցի շուրջ համագործակցելու առաջարկներ արել է, սակայն դրան կամ չեն արձագանքել կամ ուշ են դա արել: Նրանք ասել են առաջադրումներից հետո այդ հարցը կքննարկենք: ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված ընտրություններին եւ գնում է իշխանափոխության, իսկ դրա համար չի կարող տեղեր զիջել”,-ասել է նա:Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ այս պահին էլ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած տրամաբանական և կառուցողական առաջարկի շուրջ, սակայն անտրամաբանական առաջարկներևի համար չի պատրաստվում զիջումներ անել, հատկապես, որ մի քանի օրից սկսում է ընտրարշավը, իսկ իրենք ոչ մի առաջարկ չեն ստացել:Անդրադառնալով “Ժառանգույթուն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե նա իր թեկնածությունը հանում է թիվ 7 ընտրատարծքից, որտեղ ով առաջադրված է առաջադրված է նաեւ Փաշինյանը ասել է, որ այդ ընտրատարածքից տեղեկացել է, որ դեռ պաշտոնապես որեւէ դիմում չեն ստացել. “Իմ լիազոր ներկայացուցիչը քսան րոպե առաջ զագահարել է այդ ընտրատարածք եւ իմացել ենք որ ինքնաբացարկի դիմում չի եղել”,- ասաց նաեւ ավելացրեց, որ քանի դեռ չկա պաշտոնական ինքնաբացարկ ինքը չի ցանկանում մեկնաբանել:  




Լրահոս