Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ցանկանում էր իր թիմում պահել կիսապաշտպան Տոնի Կրոսին.
«Ինձ համար մեծ պատիվ էր Կրոսին մարզելը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան, քանի որ նա շատ բան է արել «Բավարիա»-ի համար նախորդ մրցաշրջանում»:
Գվարդիոլան անդրադարձել է նաև Կրոսի դրական կողմերին` ասելով» «Նախորդ մրցաշրջանի սկզբում խնդիրներ ունեինք կիսապաշտպանության կենտրոնում, բայց նա միշտ հայտնվում էր այն ժամանակ, երբ նրա կարիքը զգացվում էր: Մենք փորձում էինք համոզել Կրոսին մնալ այստեղ, սակայն նրան էլ հասկանալ կարելի է: Կրոսը երիտասարդ է և նոր մարտահրավերների է սպասում»: