Այլևս պարտվելու իրավունք չունենք. Խոսեպ Գվարդիոլա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Armsport.am»-ի հաղորդմամբ` Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բրեմենի «Վերդերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է Գերմանիայի առաջնությունում ծավալված չեմպիոնական մրցավազքի մասին:

«Այլեւս պարտվելու իրավունք չունենք: Կարծում եմ, որ «Բորուսիան» կարող է հաղթել 9 խաղում անընդմեջ, ուստի պարտավոր ենք հաղթել բոլոր մնացած հանդիպումներում:

Գյոտցեի համար բարդ էր 5 ամիս անց վերադառնալ դաշտ: Իհարկե, նրան ժամանակ է հարկավոր, սակայն այսօր նա լավ հանդես եկավ: Մեկնարկային կազմն օպտիմալ էր»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Bild»-ը:




Լրահոս