Լ. Հայրապետյանին մեղադրանք առաջադրվեց ՌԴ ՔՕ 2 հոդվածով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Հայրապետյանը կասկածվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու և ստացված գումարներն անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ: Ռուսական լրատվամիջոցները Լևոն Հայրապետյանին ներկայացրել են որպես գործակալ, ով հանդես եկել 2009 թվականի ապրիլին Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդու՝ Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերությունը «Սիստեմա ԱՖԿ»-ին վաճառելու գործում և որպես փոխհատուցում իբրև թե ստացել է 50 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրա նկատմամբ մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի որոշում էր կայացրել Մոսկվայի Բասմանի դատարանը: Կալանքի տակ էր դրվել նաև «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որի արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին:




Լրահոս