Արցախի Գրողների միությունն աջակցում է Լևոն Հայրապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միության անդամները խորապես ցնցված են անվանի գործարար ու բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ:

Լեւոն Հայրապետյանը եզակի անձնավորություն է, մաքուր, անբասիր, անարատ կենսագրության տեր, անմնացորդ ձևով նվիրված իր երկրին, իր ժողովրդին: Նա իր ժամանակի հերոսն է` բառի ամենախորը իմաստով: Նա պատկանում է այն մարդկանց թվին, ում մեջ շրջապատին օգնելու,  կարիքավորին ձեռք մեկնելու հատկանիշը  տրված է գենով: Նա հայտնի է իր մեկենասությամբ, հանուն բարի գործի արված պատկառելի ներդրումներով,  հայրենաշեն  բազում ձեռնարկումներով:

Անուրանալի է Լևոն Հայրապետյանի դերն այսօր հայրենի Վանք գյուղի շենացման, Արցախի  հզորացման գործում: Վերջերս էլ նախաձեռնել է Արցախում ռազմական ակադեմիա հիմնադրելու գործը: Ահա այս և նման հայրենանվեր գործերի համար է, որ Ադրբեջանի և հակահայկական ուժերի թիրախն է դարձել մեր մեծ հայրենակից Լևոն Հայրապետյանը:

ԼՂՀ գրողների միությունը, ելնելով այն հանգամանքից, որ շաքարային դիաբետով տառապող Լեւոն Հայրապետյանը լյարդի ծանր վիրահատություն է տարել, եւ կալանքի տակ գտնվելը լրջորեն վտանգում է նրա առողջությունը, խնդրում է  ՌԴ իրավապահ մարմիններին՝ փոխել Հայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը:

Համոզված ենք, որ անաչառ քննություն կատարելու դեպքում կհաստատվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը:

ԼՂՀ գրողների միության վարչություն




Լրահոս