
Հուլիսի 14-15-ը ՀՀ ԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում գտնվող Հանքավանի «Զեփյուռ» մանկական ճամբարում ամառային հանգիստն անցկացնող երեխաների համար կազմակերպել էր առաջին բուժօգնության դասընթացներ:
Դասերը վարել են ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանը, նույն վարչության աղետների բժշկության բաժնի պետ Նունե Ադամյանը և Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի առաջին բժշկական օգնության բաժնի ավագ հրահանգիչ Հերմինե Նավասարդյանը:
Երկօրյա դասընթացին մասնակցել է 370 երեխա:
Նրանք ակտիվ էին դասընթացների թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքներին ու մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում մատուցվող նյութերի, առաջին բուժօգնության կազմակերպման և ցուցաբերման հարցերի նկատմամբ: