FACE CONTROL ԱՐՏԱՔԻՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սարկազմով արտահայտվեց ՀՀԿ համամասնական ցուցակի մասին: Նրա խոսքերով` ՀՀԿ-ի ցուցակը որեւէ լավ բան չի ներշնչում, նույն անուններն են, նույն ազգանունները: Հովհաննիսյանը հեգնեց. «Մի երկու հատ էլ ավելացել են, որ ընդհանրապես դեռ պետք ա ֆեյս կանտրոլ անցնեն»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կարգախոսին` «Հավատանք, որ փոխենք», Հովհաննիսյանը նշեց. «Հանրապետականների ինչի՞ն հավատանք: Հավատանք, որ իրենք ուզո՞ւմ են, լա՛վ ա, հավատում ենք: Բայց հավատանք, որ իրենք կարող են փոխել, ա՛յ դրան չենք հավատում»:




Լրահոս