ԿՏՈՒԳԱՆՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դվին» հյուրանոցում մինչեւ տարեվերջ ներդրումներ չկատարելու դեպքում գնորդը կտուգանվի չներդրված գումարի մոտ 6 տոկոսի չափով: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Հիշեցնենք, որ «Դվին» հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը: Եվ 2013-ին կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ հյուրանոցի գնորդը պարտավորվել է 2016-ին ավարտել վերակառուցման ու արդիականացման աշխատանքները եւ մոտ 13.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ իրականացնել:
2013-ին հյուրանոցային համալիրի սեփականատերը պետք է ներդներ 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2014-ին պետք է ներդնի 3 մլն 970 հազար դոլարին համարժեք դրամ, իսկ 2015-ի ընթացքում կատարի 8 մլն 780 հազար դոլարին համարժեք դրամի ներդրումներ: Ըստ Արման Սահակյանի՝ եթե գնորդը 2013-ին չկատարի 850 հազար դոլարի ներդրումը, ապա այս գումարը կավելացվի 2014-ի գումարին, եւ նա 6 տոկոս տույժ ու տուգանք պետք է մուծի: Ի դեպ, մինչեւ 2016-ը ներդրումներ չիրականացնելու դեպքում պետությունն իրավունք ունի հյուրանոցը դրա գնահատած լիկվիդային արժեքից 20 տոկոս էժան գնով նոր գնորդի վաճառելու:




Լրահոս