Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թեվի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հանրապոտության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, armlur.am-ին տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թեւի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:Հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակո Սահակյանը այս երեք ուղղությունները համարել է սերտորեն փոխկապակցված՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրում բացթողումները ուղղակիորեն կազդեն մյուսների վրա:Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության հարավային հատվածների զարգացումը ունի կարեւոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նշանակություն, ինչը համապատասխան մոտեցում է պահանջում նրանց պլանավորման եւ իրականացման ժամանակ:Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս