ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի գիտնականները մշակել են համակարգչային մի ծրագիր, որի օգնությամբ կարելի է որոշել հղի կնոջ համար ծննդաբերության տարբերակը: Ծրագիրը ճշգրիտ կանխատեսում է, թե ինչպես երեխան կտեղափոխվի ծննդաբերության ժամանակ: Ծրագրի փորձարկմանը մասնակցել է 30 հղի կին: Համեմատելով համակարգչի կանխատեսումները հետագա ծննդաբերության արդյունքների հետ` փորձագետները հավաստել են, որ ծրագիրը երբեք չի սխալվել: Համակարգիչը, վերլուծելով պտղի չափի եւ կնոջ կոնքերի տվյալները, հուշում է բժշկին, թե որ ծննդաբերության տարբերակը կնոջ համար լավ կլինի:




Լրահոս