Թուրքիան, ԱՄՆ-ն եվ Ռուսաստանը ցանկանում են Սարգսյան-Ալիեվ հանդիպում կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Ռուսաստանը ցանկանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպել, SalamNews-ին հայտնել է Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի քաղաքական մեկնաբան Գյուներ Օզքանը: Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման համար Թուրքիան ցանկանում է հանդիպմանը բերել ադրբեջանական, իսկ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը` հայկական կողմին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հնարավոր հանդիպման մասին հաղորդել էր ,Ալ Ջազիրաե հեռուստաալիքը՝ նշելով, որ հանդիպմանը միջնորդի դերում հանդես կգան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:




Լրահոս