դաժանությամբ սպանություն կատարած երիտասարդը տեղափոխվեց բանտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 26-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Սարգսյանը: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Սարգսյանը Նուբարաշենի բանտ տեղափոխվեց Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Նշված դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդել էր նշված դատարանին, որպեսզի առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած Գեւորգ Սարգսյանի նկատմամբ ընտրվի երկամսյա կալանք: Դատավորը դռնփակ դատական նիստն անելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը: Ինչպես ավելի վաղ  armlur.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը Գ. Սարգսյանը բերման էր ենթարկվել իր հարեւանին՝ ազգությամբ եզդի, 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանին առանձնակի դաժանությամբ սպանելու կասկածանքով: Մարդասպանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել իր զոհի պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում: Սպանությունը կատարելուց հետո նա հափշտակել էր 74-ամյա զոհի ոսկյա ականջօղերն ու մատանին, ինչպես նաեւ ,Սամսունգե տեսակի բջջային հեռախոսը: Սպանելուց հետո ալիբի ստեղծելու նպատակով մահացածին մարմնի վրա թողել էր գրություն. ,Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ աե: Նման կերպով նա փորձել է շեղել ոստիկանությանը: Ջրաշենցիները Գ. Շամշյանին պատմել են, որ Սարգսյանների ընտանիքը մի քանի տարի առաջ է Կոտայքի մարզի Սոլակ գյուղից տեղափոխվել եւ բնակություն հաստատել Ջրաշեն գյուղում:Տեղափոխվելու պատճառն, ըստ ջրաշենցիների, այն է, որ նրանց հորեղբայրը մի քանի տարի առաջ նման եղանակով սպանել է սոլակցի իր հարեւանին եւ որպեսզի գյուղացիները վրեժխնդիր չլինեն, դուրս է եկել Սոլակից: Հարեւանը նրան բռնացրել էր գյուղի եկեղեցուց գողություն կատարելու պահին: Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, ձեռագրաբանականմ դիակի դատաբժշկական եւ հոգեբուժական: 




Լրահոս