Այսօր Թատրոնի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամբողջ աշխարհում  նաև Հայաստանումնշվում է Թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Տոնը դարձել է ավանդական: Այսօր տարբեր թատրոններում ցուցադրվում են ամենալավ ներկայացումները, պրեմիերանները: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը օրվա առիթով ուղերձ է հղել՝ շնորհավորելով թատերարվեստի գործիչներին. Այսօր կայանալու է “Արտավազդ”թատերական մրցանակաբաշխությունը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մրցանակաբաշխությունը կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը և այն այս տարի նվիրվում է Հայաստանի թատերական գործիչների միության ստեղծման 70-ամյա հոբելյանին:




Լրահոս